Բաժիններ՝

Մխիթարյանը և ԱՊԼ-ի ևս 10 ունիկալ ֆուտբոլիստներ

Ռուսական Sports պարբերականն անդրադարձել է ԱՊԼ-ի ունիկալ ֆուտբոլիստներին: Խորհրդանշական հավաքականում հայտնվել են ֆուտբոլիստներ, ովքեր իրենց երկրի միակ ներայացուցիչն են ԱՊԼ-ում:

1. Ալի Ալ-Հաբսի-դարպասապահ

Հաբսին խաղում է Օմանի հավաքականում: Դարպասապահը հանդես է եկել երեք անգլիական ակումբում՝ «Ուիգան», «Բոլտոն», «Ռեդինգ»:

2. Կուկո Մարտինա-աջ պաշտպան

Մարտինան խաղում է Կյուրասոյի հավաքականում: Իր կարիերայում պաշտպանը խաղացել է երկու անգլիական ակումբում՝ «Սաութհեմթոն», «Էվերթոն»:

3. Դենի Հարինգբոթամ-ձախ պաշտպան

Ջիբրալթարի հավաքականի ֆուտբոլիստը խաղացել է ԱՊԼ-ի 5 ակումբներում՝ «Մանչեսթեր Յունայթեդ», «Դերբի», «Սաութհեմփթոն», «Սանդերլենդ», «Սթոք Սիթի»:

4. Լորիկ Ցանա-կենտրոնական պաշտպան

Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստը խաղում է նաև անգլիական «Սանդերլենդում»:

5. Վիկտոր Վանյամա-կենտրոնական պաշտպան

Խորհրդանշական հավաքականում է նաև Վանյաման, ով Քենիայի հավաքականի ֆուտբոլիստ է: Անգլիական ակումբներից Վանյաման խաղացել է «Սաութհեմփթոնում» և «Տոտենհեմում»:

6. Գաել Բիգիրմանա-կենտրոնական կիսապաշտպան

Կիսապաշտպանը Բուրունդիի հավաքականի և անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» ֆուտբոլիստ է:

7. Հենրիխ Մխիթարյան-կենտրոնական կիսապաշտպան

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ևս իր երկրի միակ ներկայացուցիչն է Անգլիայում: Մինչ Մխիթարյանն Անգլիայում հանդես են եկել նաև այլ հայ ֆուտբոլիստներ, օրինակ՝ Իրանի ազգային հավաքականի նախկին ավագ Անդրանիկ Թեյմուրյանը, սակայն Մխիթարյանը միակն է, ով ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի ազգային հավաքականը:

8. Մո Բերոու-աջ կիսապաշտպան

Գամբիայի հավաքականի ֆուտբոլիստը հանդես է գալիս անգլիական «Սուոնսիում»:

9. Մանուշու-աջ կիսապաշտպան

Անգոլայի հավաքականի միակ ներկայացուցիչն Անգլիայում Մանուշուն է: Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ հիմա խաղում է «Հալ Սիթիում»:

10. Բերսանտ Ցելինա-հարձակվողական ոճի կիսապաշտպան

Կոսովոյի հավաքականի ֆուտբոլիստը հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում»:

11. Բերտրան Տրաորե-հարձակվող

Բուրկինա-Ֆասոյի և «Չելսիի» ֆուտբոլիստը խորհրդանշական հավաքականի միակ հարձակվողն է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս