
Երաժիշտը դաշնամուրը վերածել է կիթառի և մենանվագ կատարել Hotel California-ից

Իսրայելացի կոմպոզիտոր Ռոն Մինիսը՝ Ռուսաստանից գաղթածների որդին, ցույց է տվել, թե ինչպես դաշնամուրը «վերածել» կիթառի եւ դրանով կատարել է կիթառի մենանվագը Hotel California երգից:
Տեսահոլովակը, որը երկու օրում 138 հազար դիտում է հավաքել, նա կոչել է «Երբ ցանկանում ես կիթառի մենանվագներ կատարել, ինչպես Eagles-ի մոտ, բայց ռուս ծնողներդ քեզ ստիպում էին դաշնամուր նվագել սովորել»: Արդյունքին, որի շնորհիվ մուրճիկա-ստեղնային գործիքը հնչում է ճիշտ ինչպես կիթառը, Մինիսին հաջողվել է հասնել ձայնի ուժեղացման եւ մշակման սարքավորանքի ու հատուկ պլագինների միջոցով:
YouTube-ի օգտատերերն ըստ արժանվույն են գնահատել երաժշտի նվագը, ինչպես նաեւ նրա շանը, որին նա հասցնում էր շոյել նվագելիս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: