Բաժիններ՝

Ազատվեք մուգ կետերից ընդամենը 3 օրվա ընթացքում

Կարտոֆիլը, կիտրոնի և նռան հյութերը հրաշալի համադրություն են մաշկը երիտասարդացնելու համար։ Դրանք արդյունավետ են նաև մուգ կետերի դեմ պայքարում։ Fithacker.ru-ն գրում է, որ կիտրոնը բնական ճանապարհով կսպիտակեցնի՝ մաշկի, իսկ կարտոֆիլն օգտակար է համառ մուգ կետերի դեմ պայքարում։

Բաղադրիչներ

  • 1 կարտոֆիլ
  • կես բաժակ նռան հատիկներ
  • կես կիտրոն։

Պատրաստման եղանակը

  • Մաքրեք կարտոֆիլի կեղևը, անցկացրեք քերիչով։
  • Ավելացրեք նռան սերմերն ու 1 ճաշի գդալ ջուր, խառնեք հարիչով։
  • Ավելացրեք կիտրոնի հյութը։
  • Ստացված խառնուրդը լցրեք հատուկ տարաների մեջ, որոնք նախատեսված են սառույց պատրաստելու համար։
  • 5-6 ժամ թողեք սառնարանում։
  • Ստացված սառույցները քսեք մաշկի վնասված հատվածին, լվացեք սառը ջրով։
  • Լավագույն արդյունքի հասնելու համար կարող եք օրվա ընթացքում 1-2 սառույց օգտագործել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս