
Մինչև դեկտեմբերի 15-ն օտարերկրյա համարանիշերով ավտոմեքենաների վարորդների համար տուգանքները վճարելու նոր ընթացակարգ կներդրվի

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանն ասաց, որ օտարերկրյա համարանիշերով ավտոմեքենաների տուգանքների վճարման նոր ընթացակարգ կներդրվի մինչև այս տարվա դեկտեմբերի 15-ը:
«Վերջերս ես այցելել էի հանրապետության սահմանակետերում գտնվող մեր մաքսակետեր, այնտեղ ուսումնասիրություն ենք իրականացրել: Մինչև տարվա վերջ, հնարավոր է՝ մինչև դեկտեմբերի 15-ը, կիրազեկենք բոլոր քաղաքացիներին, որ արտասահմանյան հաշվառման համարանիշով ավտոմեքենաները, որոնք երկրից դուրս կգան և ճանապարհատրանսպորտային խախտում կունենան, մենք կտեղեկացնենք վարորդին, իրենք կստորագրեն, որ ծանուցվել են, ու դուրս կգան: Հետ գալուց արդեն համապատասխան ընթացակարգով, ինչպես ՀՀ քաղաքացիները, նմանատիպ ձևով իրենք իրենց վճարումը կկատարեն: Ինքը երբ իրազեկվեց, կարող է հենց այդ պահին էլ վճարումը կատարի ու դուրս գա»,- նշեց Ե. Կարապետյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: