Սեպտեմբերին վարկերի տոկոսադրույքները էապես նվազել են

2017 թվականի սեպտեմբերին ՀՀ բանկերի կողմից մինչև մեկ տարի ժամկետով դրամով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը եղել է 12.05%՝ օգոստոսի 14.01%-ի դիմաց։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը՝ հղում անելով Կենտրոնական բանկին։ Մեկ ամսվա կտրվածքով վարկերի տոկոսադրույքը նվազել է 1.93 տոկոսային կետով, ինչը լուրջ փոփոխություն է։

Ավանդների տոկոսադրույքները նույնպես նվազել են, սակայն ավելի քիչ չափով։ Մասնավորապես, ինչև մեկ տարի ժամկետով դրամով ներգրավված ավանդների միջին տոկոսադրույքը նվազել է 0.8 տոկոսային կետով՝ օգոստոսի 9.42%-ից հասնելով 8.62%-ի։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին ամիսներին չի փոխվել՝ 6%։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930