Բաժիններ՝

Ford բեռնատարը վերածել են արտաճանապարհային անվավոր տան

Քեմպերներ արտադրող Earthroamer ամերիկյան ընկերությունը ներկայացրել է Ford F-750-XV-HD լիաշարժաբեր բեռնատարի հիմքի վրա անվավոր տան նախագիծ: Արտաճանապարհային քեմպերը հանդերձել են հետին պնեւմակախոցով եւ արեւամարտկոցների անկախ էներգահամակարգով: Նորույթի գինը 1,5 միլիոն դոլար է։

XV-HD բնակելի մոդուլը տեղադրված է F-750 բեռնահարթակի տեղում: Ներսում գտնվում են լիարժեք խոհանոցը, լոգասենյակը, առանձին ցնցուղարան, լվացքի մեքենան, չորացուցիչը, ջեռուցվող հատակը եւ Bose աուդիոհամակարգը՝ ծավալային հնչումով: Քեմպերի սրահը հարդարված է կաշվով եւ փայտով: Արտաճանապարհային քեմպերի երկարությունը 10 668 միլիմետր է, լայնությունը՝ 2590 միլիմետր, բարձրությունը՝ 4145 միլիմետր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս