Բաժիններ՝

Քնի պակասն ազդում է մեր հոգեկանի վրա. գիտափորձ

Անցած հանգստյան օրերին ձմեռային ժամանակի անցնելը շատ երկրների բնակիչների հնարավորություն ընձեռեց ավելի երկար քնել:

Եվ դա, ընդհանուր առմամբ, վատ չէ, քանի որ արևմտյան երկրների, այդ թվում և Մեծ Բրիտանիայի բնակիչների մոտ քնի խրոնիկական պակաս է դիտվում: Քնի ուսունասիրման բրիտանական կենտրոնի տվյալների համաձայն, միջին վիճակագրական բրիտանացին միջին հաշվով օրական քնում է 6,5 ժամ, ինչը անբավարար է մարդկանց ճնշող մեծամասնության համար:

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ, կրճատելով քնի ժամանակը, մենք կարող ենք լրջորեն վնասել մեր առողջությունը: Ընդամենը մի քանի գիշերվա վատ քունը կարող է ազդել արյան մեջ շաքարի մակարդակի վրա և նպաստել չափից ավելի ուտելուն:

Նաև փոփոխություններ կարող են դիտվել նույնիսկ ԴՆԹ-ի մակարդակով: Մի քանի տարի առաջ BBC-ի Trust Me I՚m a Doctor (Ձեր բժիշկը) հեռուստածրագիրը Սուրրեի համալսարանի հետ համատեղ անցկացվեց գիտափորձ. հետազոտության մասնակիցներին խնդրեցին մեկ շաբաթ քնի ժամանակը կրճատել ընդամենը մեկ ժամով: Սուրրեի համալսարանից դոկտոր Սայմոն Արչերը հայտնել է, որ քնի ժամանակի նման կրճատումը ազդել է բազմաթիվ գեների (մոտավորապես 500) աշխատանքի վրա, այդ թվում՝ այն գեների, որոնք պատասխանատու է օրգանիզմում բորբոքային պրոցեսների առաջացման և դիաբետի զարգացման համար:

Պարզ է, որ քնի պակասը խիստ բացասաբար է ազդում մեր ֆիզիկական առողջության վրա: Բայց ինչպե՞ս է այն ազդում մեր հոգեկան վիճակի վրա: BBC-ի Trust Me I՚m a Doctor հեռուստածրագիրը, Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ, ոչ մեծ գիտափորձ է անցկացրել: Այս անգամ հետազոտության մեջ ներգրավել են այնպիսի մասնակիցների, որոնք կարող են պարծենալ խորը քնով: Նրանց հանդերձել են այնպիսի սարքերով, որոնք հետևում են քնի փուլերին և դրա որակին:

Առաջին երեք գիշերները նրանք պետք է քնեին ութ ժամ: Հաջորդ երեք գիշերներին նրանց թույլատրված էր քնել միայն չորս ժամ: Ամեն օր գիտափորձի մասնակիցները պատասխանում էին մի շարք հարցերի, որոնք պետք է վեր հանեին նրանց հոգեբանական վիճակը, տրամադրությունների ու հույզերի փոփոխությունները: Նաև նրանք տեսաօրագրեր էին վարում:

Իսկ որո՞նք են գիտափորձի արդյունքները: Օքսֆորդի համալսարանի դոկտորանտ Սառա Ռիվը, որը ղեկավարում էր գիտափորձը, զարմացած էր այն բանից, թե որքան արագ փոխվեց փորձարկվողների տրամադրությունը: «Նկատելիորեն աճեց տագնապայնության, տխրության և սթրեսի մակարդակը, նաև նկատվեցին պսիխոզի նշաններ և մյուս մարդկանց նկատմամբ անվստահության աճ»,- ասել է նա: «Հաշվի առնելով, որ նման փոփոխություններ նկատվեցին ընդամենը երեք գիշերվա քնատությունից հետո, դա տպավորիչ է»,- ասել է Սառա Ռիվը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս