 
                        Menu.am-ը ստացել է 720,000 դոլարի չափով ներդրում
 
                                    ittrend.am-ի փոխանցմամբ՝ Մենյու Գրուփ ընկերությունը, որը հանդիսանում է Հայաստանում և Վրաստանում գործող menu.am և menu.ge ռեստորանային սննդի պատվիրման առաջատար համակարգերի սեփականատերը, իր ընդլայնման ռազմավարության շրջանակներում ավարտին է հասցրել մոտ ԱՄՆ 720,000 դոլարի չափով ներդրումների ներգրավման գործընթացը:
Գործարքի մանրամասները կներկայացնենք վաղը՝ նոյեմբերի 10-ին։
Menu.am-ը իր գործունեությունը սկսել է 2012թ-ից և այժմ միավորումէ ավելի քան 300 ռեստորան Երևանում, իսկ menu.ge-ն՝ ավելի քան 150 ռեստորան Թբիլիսիում՝ հանդիսանալով Հայաստանի և Վրաստանի սննդի պատվիրման ամենամեծ օնլայն հարթակները:
ittrend.am-ի հարցազրույցը Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանի հետ կարդացեք այստեղ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        