Բաժիններ՝

Եթե նկատում եք այս «անվնաս» նշանները, հարկավոր է դիմել բժշկի

Fithacker.ru-ն գրում է, որ առողջական խնդիրների առկայության դեպքում օրգանիզմը սովորաբար ազդանշաններ է ուղարկում։ Կայքը ներկայացրել է մի քանի նշան, որոնք չի կարելի արհամարհել։

Վերջույթների այտուցվածություն։ Երակներում կարող են թրոմբներ կամ արյան մակարդուկներ առաջանալ։ Սա կարող է ազդել արյան շրջանառության վրա, նվազեցնել թթվածնի մակարդակը ու լուրջ խնդիրներ առաջացնել։

Ցավ ոտքերում։ Սա կարող է վկայել նաև թրոմբոզի առկայության մասին, հատկապես, երբ նկատվում են նաև ջղաձգումներ։

Կարմիր բծեր մաշկին։ Սա ևս կարող է արյան մակարդուկների առկայության նշան լինել։

Կարդացեք նաև

Ցավ կրծքավանդակում խորը շնչառության դեպքում։ Այս դեպքում թոքերում կարող են մակարդուկներ առաջանալ, ինչը կարող է հանգեցնել էմբոլիայի։ Եթե շնչառության ընթացքում դժվարություններ եք ունենում, հարկավոր է արագ գործել։

Շնչահեղձություն։ Կրծքավանդակի հատվածում տհաճ զգացողությունները, արագ սրտխփոցը, գլխապտույտը պետք չէ անուշադրության մատնել։

Անբացատրելի հազ։ Եթե հազի ակնհայտ պատճառներ չկան, ստուգեք սրտի ռիթմը։ Եթե խանգարումներ եք նկատում, կապվեք բժշկի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս