Բաժիններ՝

Բոլոր բույսերի արքան` ռեհան

Աստված այս բնական հակաբիոտիկը՝ ռեհանը, տվել է մարդկանց… Այն ամենահզոր հակաօքսիդանտն է և Ձեր անոթները կմաքրի «վատ» խոլեստերինից:

Ռեհանն օգտագործվել է դեռ հնագույն ժամանակներում և ունի զարմանալի հատկություններ և առավելություններ օրգանիզմի համար: Այն պարունակում է նաև սնուցող նյութեր, և դա է պատճառը, որ որոշ ազգերի մշակույթներում այն անվանվում է «սուրբ բույս»: Այս բույսի փարթամ տերևները և նրա սերմերը հայտնի են իրենց հզոր բուժիչ հատկություններով: Աճում է տաք երկրներում և ունի ավելի, քան 60 տեսակ:

Թարմ ռեհանը հիանալի բույր ունի և բարձր է գնահատվում խոհարարական արվեստում: Մեծ քանակությամբ K վիտամին է պարունակում, ինչը շատ կարևոր է արյան մակարդելիության համար:

Ինչպես արդեն նշեցինք, ռեհանը հզոր հակաօքսիդանտ է, և Ձեր օրգանիզմը պաշտպանված է, քանի որ այն կարող է չեզոքացնել վտանգավոր քիմիական նյութերի ու կանցերոգենների ազդեցությունը:

Կարդացեք նաև

Վերջերս կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ ռեհանը նաև հզոր հակամիկրոբային պարունակություն ունի, իսկ սխտորի համադրությամբ դառնում է էլ ավելի զորեղ հակաբիոտիկային խառնուրդ:

Ռեհան օգտագործողների մոտ էականորեն նվազում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը, քանզի այն անոթները մաքրում է վատ խոլեստերինից: Գլխացավերը, դիարեան, փորկապությունը, մակաբույծները, գոտնուկները, երիկամների և շատ այլ հիվանդություններ կարելի է կանխարգելել, եթե օգտագործեք ռեհան: Օգտագործեք ընդամենը մեկ թեյի գդալ: Այն պարունակում է նաև A վիտամին և բետա- կարոտիններ, որոնք Ձեր օրգանիզմը կպաշտպանեն ազատ ռադիկալներից: Հենց այս բույսն է արդյունավետ կերպով կանխարգելում ինսուլտը, աթերոսկլերոզը և սրտային տագնապները:

Ռեհան կարելի է աճեցնել նաև տնային պայմաններում սովորական ծաղկամանների մեջ, համապատասխան պայմանների առկայության դեպքում: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է տնային պայմաններում ռեհան աճեցնելու համար, ունիվերսալ գրունտն է, դրենաժը, սերմեր, պլաստիկե տարաներ կամ ներքևի հատվածում անցք ունեցող սովորական ծաղկաման, ցնցուղ: Հիշեցնենք, որ տանն աճեցնելու համար հարմար են ռեհանի ցածր աճող տեսակների սերմերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս