Բաժիններ՝

Ինչու է հարկավոր ոտքերին ու մազերին մանկական ցանափոշի քսել

Fithacker.ru-ն գրում է, որ մանկական ցանափոշին կարող է օգտագործվել նաև այլ նպատակներով, որոնց մասին շատերն անգամ պատկերացում չունեն։

1. Երկար հոնքեր։ Ստվերաներկի օգտագործումից առաջ հոնքերին մի փոքր մանկական ցանափոշի քսեք։ Սա կօգնի հոնքերին ավելի խիտ և երկար տեսք հաղորդել։

2. Չոր շամպուն։ Եթե չոր շամպուն եք օգտագործում, մանկական ցանափոշին կարող է այլընտրանք դառնալ։ Մի փոքր ցանափոշին քսեք մազերին, և այն կկլանի ավելորդ ճարպը։ Մուգ մազերի դեպքում ցանափոշին կարող եք խառնել կակաոյի, բաց մազերի դեպքում՝ դարչինի հետ։

3. Ավազը մաքրելու համար։ Ծովի ափին՝ ավազի վրա հանգստանալուց հետո մարմնին և հագուստի վրա բավական շատ ավազ է կուտակվում։ Մինչև տուն մտնելը մի փոքր ցանափոշի քսեք ձեռքերին։ Այն կկլանի խոնավությունը և կհեշտացնի ձեռքերը մաքրելը։

Կարդացեք նաև

4. Կմաքրի ճարպի հետքերը։ Եթե հագուստը կեղտոտվել է, յուղոտ հետքերը մաքրելու համար այդ հատվածին ցանափոշի լցրեք՝ մինչև լվանալը։ Այն կկլանի ճարպը։

5. Ներքնակներ։ Մանկական ցանափոշին կարող եք օգտագործել ներքնակները փափկացնելու համար։

6. Շամպուն ընտանի կենդանիների համար։ Մանկական ցանափոշին կարող է օգտագործվել՝ որպես շամպուն ընտանի կենդանիների համար։ Քսեք այն կենդանու մազածածկույթին, թողեք 5 րոպե, մաքրեք խոզանակի օգնությամբ։

7. Ոտքերը մաքուր պահելու համար։ Երկար ժամանակ առանց գուլպայի կոշիկ կրելու արդյունքում՝ ոտքերից կարող է տհաճ հոտ գալ։ Դրանից ազատվելու համար մանկական ցանափոշին քսեք ոտքերին ու կոշիկին։ Ցանափոշին կկլանի քրտինքը, ոտքերն ու կոշիկները մաքուր ու թարմ կմնան։

8. Սպասք լվանալիս։ Ձեռքերը լվանալիս շատերն են ձեռնոց կրում՝ քիմիական նյութերի ազդեցությունից խուսափելու համար։ Որպեսզի ձեռնոցը տհաճ ձևով չկպչի ձեռքերին, դրան մի փոքր ցանափոշի քսեք։

9. Սափրվելուց հետո։ Սափրվելուց հետո մանկական ցանափոշին կարող եք օգտագործել մաշկը փափկեցնելու նպատակով։

10. Խճճված զարդերի համար։ Մի փոքր ցանափոշի լցրեք զարդերի վրա, ինչը կօգնի թուլացնել հանգույցը, ապա՝ արձակել այն։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս