«Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու». Շարմազանովը ﬔկնաբանել է Հոգլանդի հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիﬓական դրույթների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի աﬔրիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության ﬔջ սենսացիա փնտրելու կարիք չկա, քանի որ դա հեռացող համանախագահի հայտարարություն է, ով որևէ նոր բան չի ասել:

«Արﬔնպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա ընդգծեց, որ աﬔրիկացի համանախագահները պրակտիկա ունեն հեռանալուց հետո տեղեկացնել, թե ինչ փուլում է բանակցային գործընթացը կամ ինչի հիման վրա են եղել դրանք: «Այն ավելորդ աղմուկի հետ, որ այսօր կա ﬔր մամուլում ես համաձայն չեմ: Նախ, Հոգլանդը որևէ նոր բան չի ասել: Բոլոր սկզբունքների մասին խոսք է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների նախագահների բազմաթիվ հայտարարություններում»,- ասաց Շարմազանովը:

Նա հավելեց, որ ղարաբաղյան հիﬓահարցում հրապարակայն մակարդակով գոնե վերջին տարիներին երբեք չի եղել ﬕ հայտարարություն, որտեղ Ֆրանսիան, ՌԴ-ն ու ԱՄՆ-ն չլինեն ﬕակարծիք: «Բոլոր հայտարարությունները երեք համանախագահ երկրների հայտարարություններն են: Մենք տեսանք, որ ﬕնչ այս Հոգլանդը ևս ﬔկ հայտարարություն արեց դիպուկահարներին առաջին գծից հեռացնելու, վստահության ﬔխանիզﬓերի ամրապնդման վերաբերյալ, որը նախկինում նույնությամբ ասել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: «Հոգլանդի խոսքում որևէ նորություն չկա: Միգուցե, սա պայմանավորված էր նրանով, որ մարդը հեռանում էր և ցանկանում էր ևս ﬔկ անգամ խոսել դրա մասին»,- ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահը` հստակեցնելով, որ Հոգլանդի ներկայացրած կետերը Մադրիդյան սկզբունքների, այնուհետև կազանյան փաստաթղթի հիմքն են:

Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առանցքում պետք է լինի Արցախի ժողովրդի պարտադիր կամարտահայտությունը: «Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, Արցախի ﬕջազգային ճանաչٳուը ժամանակի հարց է, խնդրի առանցքն Արցախի ժողովրդի պարտադիր կամարտահայտությունն է հանրաքվեի ﬕջոցով: Փոխզիջուﬓեր պետք ե՞ն: Իհարկե, առանց փոխզիջուﬓերի չի լինի, սակայն, ﬕնչ այդ մասին խոսելը, Ադրբեջանը պետք է ցույց տա, թե որն է իր փոխզիջումը: Իսկ Մադրիդյան սկզբունքներից կամ դրա նորացված տարբերակից` Կազանյան փաստաթղթից, հրաժարվել է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը, իսկ սովորաբար մարդկային տրամաբանությունը հուշում է, որ հրաժարվում է այն կողմը, որին ձեռնտու չէ: Եվ եթե այս տեսանկյունից նայենք, այսօր բանակցային գործընթացը ﬔրժում է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը: Դրա համար ևս ﬔկ անգամ իմ գործընկերներին կոչ եմ անում այս հայտարարությունից որևէ սենսացիա չսարքել»,- ասաց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը, եզրափակելով խոսքը, նշեց, որ բանակցային գործընթացը գնում է երեք հայտնի սկզբունքների հիման վրա` խաղաղ կարգավորում, ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն, որոնցից ինքնորոշման իրավունքի և խաղաղ կարգավորման սկզբունքներն Ադրբեջանը ﬔրժում է:

Տեսանյութեր

Լրահոս