
Որքան են կազմել կազմակերպությունները 2016 թվականին՝ բնապահպանության նպատակներով

Ըստ բնապահպանության ընթացիկ ծախսերի մասին ՀՀ ԱՎԾ հաշվառման համակարգում ընդգրկված կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, 2016թ. կազմակերպությունների բնապահպանական ընթացիկ ծախսերը կազմել են 8 775.5 մլն. դրամ:
Ամենամեծ գումարը՝ 4 մլրդ 499.7 մլն դրամ, ծախսվել է ջրային պաշարների պահպանություն և արդյունավետ օգտագործման վրա, որից 524.1 մլն դրամը վճարվել է այլ կազմակերպություններին՝ իրենց կեղտաջրերի ընդունման և մաքրման համար։
Մթնոլորտային օդի պահպանության համար ծախսվել է 597.7 մլն դրամ, արտադրական թափոններից և այլ վնասակար նյութերից հողի պահպանության համար՝ 3 մլրդ 640.8 մլն դրամ, հողերի ռեկուլտիվացիայի համար՝ 37.3 մլն դրամ։
Բնապահպանական ընթացիկ ծախսեր իրականացրած մեկ կազմակերպության հաշվով այն կազմել է 13 973.7 հազ. դրամ: