Բաժիններ՝

Նոտարների գործը շատացել է

Ըստ ՀՀ արդարադատության նախարարության ամփոփ տեղեկատվության, 2017թ. II եռամսյակում համակարգում վավերացվել է 148 070 գործ, գանձված պետական տուրքը կազմել է 152.7 մլն. դրամ: Մեկ գործարքի հաշվով գանձված պետական տուրքը կազմել է 1.03 հազ. դրամ:

2016 թվականի նույն եռամսյակի համեմատ ավելացել է ինչպես վավերացված գործերի քանակը, այնպես էլ գանձված պետտուրքը։ Այսպես, վավերացված գործերի քանակն ավելացել է 20 571-ով (2016-ի երկրորդ եռամսյակում վավերացվել էր 127 499 գործ), իսկ գանձված պետական տուրքը ավելացել է 20.8 մլն դրամով (2016-ի երկրորդ եռամսյակում գանձվել էր 131.9 մլն դրամ)։

Ըստ գործերի տեսակի՝ ամենաշատը նոտարի վստահված թարգմանչի ստորագրության իսկության վավերացման գործերն են՝ 45.5 հազար գործ։

Երկրորդ տեղում փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկության վավերացումներն են՝ 25.3 հազար գործ, երրորդում՝ լիազորագրերի վավերացումները՝ 18.6 հազար։

Ամենաշատ պետական տուրքը՝ 30.4 մլն դրամ գանձվել է անշարժ գույքի օտարման պայմանագրերի վավերացման գործերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031