Բաժիններ՝

Ինչպես է փոխվել միջին աշխատավարձը՝ ըստ ՀՀ մարզերի

2017 թվականի մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 188 805 դրամ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ միջին աշխատավարձը աճել է 2.4%-ով։

Ամենաբարձր միջին աշխատավարձը Սյունիքի մարզում է՝ 232 007 դրամ։ Երեւանը այս ցուցանիշով երկրորդն է. Միջին ամսական անվանական աշխատավարձն այստեղ 203 547 դրամ է։ Աշխատավարձի մեծությամբ մայրաքաղաքին հաջորդում են Տավուշի մարզը (162.5 հազար դրամ) եւ Արմավիրի մարզը (162.4 հազար դրամ)։

Ամենացածր միջին աշխատավարձը Արագածոտնի մարզում է՝ 120 202 դրամ։

Հանրապետության բոլոր մարզերում միջին աշխատավարձը նախորդ տարվա մայիսի համեմատ աճել է՝ բացառությամբ Արագածոտնի եւ Կոտայքի մարզերի։

Արագածոտնի մարզում միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է 5%-ով, Կոտայքի մարզում՝ 3.8%-ով։

Միջին աշխատավարձն ամենից շատ՝ 5.5%-ով, աճել է Արարատի մարզում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031