Բաժիններ՝

ԱՄՆ-ի Սենատը Թրամփին արգելել է նշանակումներ անել Կոնգրեսի արձակուրդի ընթացքում

ԱՄՆ-ի Սենատն օգոստոսի 3-ին մինչեւ սեպտեմբեր գնացել է ամառային արձակուրդի՝ նախապես նախագահ Դոնալդ Թրամփին արգելելով կարեւոր նշանակումներ կատարել այդ ժամանակամիջոցում։

Այս միջոցի օգտին քվեարկել են բոլոր 100 սենատորները: Սենատն ինը ձեւական նստաշրջան կանցկացնի օգոստոսին, որոնք տեւում են մի քանի րոպե, բայց ըստ որում նախագահին խանգարում են միակողմանի նշանակումներ կատարել Սենատի բացակայությամբ:

ԱՄՆ-ի նախագահներն անցյալում բազմիցս օգտվել են պաշտոնյաների նշանակելու իրավունքից, երբ Կոնգրեսն արձակուրդում է եղել: Այս կարգի միջնստաշրջանային նշանակումն առաձին դեպքերում օգնել է շրջանցելու Սենատը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս