«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց «Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչի տրանսֆերի մասին
Սերբը փոթորկի է ենթարկելու ԱՊԼ-ն նոր ակումբի հետ:
«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Մատիչի տրանսֆերի մասին. կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է 3 տարով: Գործարքի մանրամասները չեն հրապարակվում, բայց, ըստ բրիտանական ԶԼՄ-ների, «կարմիր սատանաները» տրանսֆերի համար «Չելսիին» վճարել են 46 մլն եվրո:
«Ես հաճույք եմ ստացել «Չելսիում» անցկացրած ժամանակից և կցանկանայի աջակցության համար շնորհակալություն հայտնել ակումբին և երկրպագուներին: Չեմ համբերում՝ երբ եմ հանդիպելու թիմակիցներիս հետ և սկսեմ մարզումները նրանց հետ»,- Մատիչի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Մատիչը «Չելսիի» կազմում հանդես է եկել 2009-2011 և 2014-2017թթ.: Լոնդոնյան ակումբի հետ 28-ամյա ֆուտբոլիստը 3 անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունը: