
Անչափահասը բարձրացել է մետաղյա էլեկտրասյան վրա, էլեկտրահարվել, վայր ընկնել և մահացել

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Արարատի մարզի բնակչի՝ 2001թ. ծնված տղայի մահվան հանգամանքները: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 08-ի սահմաններում, Արարատի մարզի անչափահաս բնակիչը՝ ծնված 2001թ., բարձրացել է մարզի Այգեզարդ գյուղում գտնվող «Կարմիր Սար» կոչվող տարածքում առկա բարձր լարման մետաղյա էլեկտրասյան վրա, որի հետևանքով էլեկտրահարվել է, վայր ընկնել և մահացել:
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ անչափահաս տղայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: