
Քննություն է տարվում ՝ պարզելու Վանաձորում 37-ամյա կնոջ մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 1980թ. ծնված կնոջ մահվան հանգամանքները:
Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 15:10-ին, «Փամբակ-Վանաձոր» վազորդի 2652-րդ կիլոմետրի 3-րդ պիկետում էլեկտրոքարշի տակ է ընկել 1980թ. ծնված կինը և մահացել:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, բացատրություն է վերցվել մեքենավարից : Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կնոջ ինքնությունը:
Քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: