Բաժիններ՝

Տորթ միկադոյի լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ

1. Եփած խտացրած կաթ – 350 գ
2. Կարագ – 400 գ
3. Թթվասեր – 150 գ
4. Ձու – 1 հատ
5. Կակաո – 5 ճ/գ
6. Ալյուր – 500 գ
7. Մուգ շոկոլադ – 20 գ
8. Սոդա – 1 թ/գ
9. Քացախ (9 տոկոսանոց) – 1 ճ/գ
10. Շաքարավազ – 100 գ

Պատրաստման եղանակը

1. Թթվասերի մեջ ավելացնել քացախով հանգցրած սոդան: Խառնել, թողնել 5-7 րոպե:

2. Սենյակային ջերմաստիճանի կարագին (100 գ) ավելացնել շաքարավազ: Լավ խառնել: Ավելացնել ձուն:

3. Միասեռ զանգված ստանալուց հետո ավելացնել թթվասերը:

4. Լավ խառնել, ավելացնել մաղած ալյուրը: Խմոր հունցել, որպեսզի այն չկպչի ձեռքերին: Խմորը պետք է փափուկ ստացվի: Դնել սառնարանը 30 րոպե:

5. Կրեմ: 100 գ կարագին ավելացնել 1 ճ/գ կակաո, շաքարավազ և մի փոքր ջուր: Դնել կրակին, որպեսզի կարագը հալչի:

6. Մեկ ուրիշ թասի մեջ դնել մնացած կարագը, ավելացնել խտացրած կաթը և կակաոն: Լավ խառնել:

7. Ստացված խառնուրդին ավելացնել տաք խառնուրդը: Նորից լավ խառնել և դնել սառնարանը՝ մինչև կթխվեն շերտերը:

8. Անցնել շերտերին: Հանել խմորը սառնարանից և բաժանել 10-12 մասերի:

9. Վերցնել 1 գնդիկը և ուղղանկյունաձև գրտնակել պերգամենտի վրա:

10. Թխել շերտը 200 աստիճան ջեռոցում 2-2.5 րոպե: Նույն ձևով թխել բոլոր շերտերը:

11. Անցնել տորթը հավաքելուն: Տաք շերտը հավասարաչափ պատել կրեմով: Նույնը կատարել բոլոր շերտերի հետ: Վերջին շերտը նույնպես պատել կրեմով:

12. Մուգ շոկոլադը քերել մանր քերիչով և ցանել տորթի վրա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս