Բաժիններ՝

Մազեր կզակին. 6 անհանգստացնող նշան, որ չի կարելի ոչ մի դեպքում արհամարհել

Marketium.ru-ն գրում է, որ այս տհաճ խնդրին շատ կանայք են առնչվում։ Մի քանի մազի առկայությունը նորմալ է, սակայն, եթե դրանք հաճախակի են հայտնվում և մեծ քանակով, կարող են վկայել առողջական խնդիրների առկայության մասին։

1. Գենետիկա։ Օրգանիզմի հետ կապված մի շարք առանձնահատկություններ կարող եք ժառանգել։ Եթե մայրիկի կամ տատիկի կզակին մազեր եք նկատել, մեծ է հավանականությունը, որ այդ տարիքում դրանք կառաջանան նաև ձեզ մոտ։

2. Հորմոնալ անհավասարակշռություն։ Անդրոգենների ավելորդ քանակը դեմքին անցանկալի մազերի առաջացման հետևանք է դառնում։

3. Տարիք։ Հորմոնալ հավասարակշռությունը փոխվում է ողջ կյանքի ընթացքում։ Դաշտանադադարի ընթացքում կնոջ օրգանիզմը սկսում է ավելի քիչ էստրոգեններ արտադրել։ Եթե կզակին մազերը հայտնվում են հենց այդ շրջանում, ամենայն հավանականությամբ, խնդիրն օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններն են։ Ժամանակի ընթացքում մազերի աճը կայունանում է։

4. Ձվարանների պոլիկիստոզ։ Այս սինդրոմը մեծ ազդեցություն է ունենում վերարտադրողական առողջության և հորմոնների վիճակի վրա։ Այս սինդրոմի առկայության մասին կարող են վկայել ոչ պարբերական դաշտանային ցիկլը, նիհարելու դժվարությունները, անպտղությունը, ձվարանների կիստաները։

5. Կուշինգի սինդրոմ։ Որոշ դեպքերում կզակին մազերի առաջացումը կարող է վկայել այս սինդրոմի առկայության մասին՝ հիվանդություն, որն առաջանում է օրգանիզմում մեծ քանակով կորտիզոլ հորմոնի արտադրության հետևանքով։ Դա կարող է կապված լինել նրա հետ, որ մակերիկամները չափազանց շատ են արտադրում այս հորմոնից, կամ դրանց արտադրությունը կապված է որոշ դեղամիջոցների օգտագործման հետ։

6. Մակերիկամների բնածին հիպերպլազիա։ Այս հիվանդությունը կապված է կարևոր ֆերմենտի անբավարար քանակի հետ, որը հորմոնները դուրս է բերում երիկամներից։ Արդյունքում՝ օրգանիզմը մեծ քանակով տղամարդկային հորմոններ է արտադրում, ինչը կարող է կզակին մազերի հայտնվելու հետևանք դառնալ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս