
«Զեպոլե». իտալական փքաբլիթներ, որոնք կօգնեն զգալ Իտալիայի համը

Բաղադրիչներ
1. Գոլ ջուր – 1 բաժակ
2. Չոր խմորիչ – 1 թ/գ
3. Շաքարավազ – 1 ճ/գ
4. Ալյուր – 2 բաժակ
5. Աղ – 1 թ/գ
6. Շաքարի փոշի՝ ըստ ճաշակի
7. Բուսայուղ
Պատրաստման եղանակը
1. Ջրի մեջ լցնել խմորիչը և շաքարավազը:
2. Խմոր հունցել՝ խառնելով ալյուրը, աղը և խմորիչով ջուրը: Թողնել 1-1.5 ժամ՝ բարձրանալու համար:
3. Խորը թասի մեջ տաքացնել բուսայուղը (մոտ 6 սմ)՝ գրեթե մինչև եռման աստիճան:
4. Խմորից պոկել կտորներ և գցել բուսայուղի մեջ: Դրանք պետք է ստացվեն տարբեր ձևի: Տապակել մոտ 2 րոպե:
5. Պատրաստի փքաբլիթները շաքարի փոշու հետ լցնել թասի մեջ և լավ թափահարել: Մատուցել միանգամից՝ տաք վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը