Բաժիններ՝

Ադրբեջանը Վրաստանում կայանալիք զորավարժություններին չի մասնակցելու

Վրաստանում հաջորդ շաբաթ տեղի են ունենալու ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որոնց Ադրբեջանը չի մասնակցելու: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Զորավարժություններին մասնակցելու են Հայաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Թուրքիայի և Ուկրաինայի զորքերը, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն վերջին պահին անսպասելորեն հայտնել է, որ չի մասնակցելու:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ` զորավարժություններին մասնակցությունից հրաժարվելու պատճառները հայտնի չեն և դրա վերաբերյալ հնարավոր չի եղել պարզաբանումներ ստանալ, ոչ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, ոչ էլ` արտաքին գործերի նախարարությունից:

Ադրբեջանը չէր մասնակցել նաև վերջերս Ռումինիայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի զորավարժություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31