Բաժիններ՝

ԵՄ-ն և Մերկոսուրը հուսով են ազատ առեւտրի շուրջը պայմանագիր կնքելու մինչեւ տարեվերջ

Եվրամիությունը (ԵՄ) եւ Հարավային Ամերիկայի ընդհանուր շուկայի (Մերկոսուր) երկրները հուսով են ազատ առեւտրի համաձայնագրի շուրջը բանակցություններն ավարտելու մինչեւ տարեվերջ, Wirtschaftswoche թերթին հայտարարել է Բրազիլիայի կողմից բանակցությունների ղեկավար Ռոնալդու Կոստա Ֆիլիուն։

Հրատարակության տվյալներով՝ Լատինական Ամերիկայի երկրներն անհագստացած են այն փաստից, որ ԵՄ-ն ցանկանում է շուկա մուտք գործելու վճռական կետի վերաբերյալ նոր առաջարկություն անել սոսկ հոկտեմբերին:

Ավելի վաղ առեւտրի եվրակոմիսար Սեսիլիա Մալմստրյոմը հայտարարել է, որ Մերկոսուրի երկրների եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջը բանակցություններն առանձնապես կարեւոր են հովանավորական դիրքերի աճի ֆոնին, նման այն դիրքերին, որոնք պաշտպանում է Միացյալ Նահանգների վարչակազմը: Նա հույս է հայտնել, որ համաձայնագրի շուրջը քաղաքական բանակցություններն ամբողջությամբ վեցված կավարտվեն տարեվերջին, ինչից հետո կսկսվի տեխնիկական հարցերի համաձայնեցումը:

Մերկոսուրը Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկան է, որը միավորում է Արգենտինան, Ուրոգվայը, Պարագվայր, Բրազիլիան եւ Վենեսուելան (միացել է 2013 թվականին): Որպես լիիրավ միավորում կազմավորվել է 1991 թվականին, երբ Պարագվայի մայրաքաղաք Ասունսոնում ստորագրվեց մաքսային միության եւ ընդհանոուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը: Մերկոսուրը միավորում է 250 միլիոն մարդու եւ մայր ցամաքի համախառն ներքին արդյունքի ավելի քան 75 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը՝ РИА Новости

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս