Բաժիններ՝

«Ուզում ենք հաղթել 7-րդ անընդմեջ Սկուդետոն և Չեմպիոնների լիգան». Մասիմիլիանո Ալեգրի

2016-17թթ. մրցաշրջանում թուրինցիները 6-րդ անգամ անընդմեջ դարձան Իտալիայի չեմպիոն և 3-րդ անգամ անընդմեջ նվաճեցին Ազգային գավաթը: Վառ էին նաև թիմի ելույթները Չեմպիոնների լիգայում, սակայն «Յուվենթուսին» չհաջողվեց հաղթել մրցաշարը. եզրափակչում «բիանկոներները» 1:4 հաշվով պարտվեցին Մադրիդի «Ռեալին»: Ալեգրիի խոսքերով՝ հաջոդ մրցաշրջանում իր թիմի առջև դրված են լինելու ոչ պակաս ամբիցիոզ խնդիրներ, քանի որ «Յուվենթուսը» պետք է փորձի հաղթել բոլոր այն մրցաշարերում, որտեղ հանդես կգա:

«Բոլոր կարևոր դուելները տեղի են ունենում տարվա վերջում, իսկ Իտալիայի առաջնության հաջորդ խաղարկությունում պայքար կգնա մինչև վերջին խաղը: Մենք պատրաստվում ենք հաղթել 7-րդ անընդմեջ Սկուդետոն: Մեզ անհրաժեշտ է նաև նշաձողն ավելի բարձրացնել և նորից հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, և հնարավոր է, այս անգամ մենք, այնուամենայնիվ, հասնենք հաղթանակի»,- ասել է Ալեգրին:

Ամբողջ պատմության մեջ «Յուվենթուսն» 9 անգամ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, բայց միայն 2 անգամ է կարողացել հաղթանակի հասնել մրցաշարում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս