8 պարզ սովորություն՝ հարթ որովայնով արթնանալու համար
Steptohealth.ru-ն գրում է, որ հարթ որովայն ունենալը բարդ է, սակայն մի քանի սովորություն կարող են օգնել ձեզ այդ գործում։
1. Հրաժարվեք յոգուրտից։ Յոգուրտն օգտակար է առողջության համար, բայց եթե չեք ցանկանում եք հարթ որովայն ունենալ, հարկավոր է խուսափել այն ընթրիքին օգտագործելուց։ Խնդիրն այն է, որ դրանց մեծ մասը շաքար է պարունակում, ինչպես նաև՝ լակտոզա, որոնք օրգանիզմը դժվարությամբ է մշակման ենթարկում։ Լակտոզայի ու շաքարի համադրությունը կարող է որովայնի փքվածություն առաջացնել։
2. 8 րոպե մարզանք՝ քնելուց առաջ։ Եթե ամեն օր քնելուց առաջ 8 րոպե տրամադրեք ֆիզիկական վարժություններին, կարճ ժամանակ անց կնկատեք արդյունքը։
3. Սառը ջրով լոգանք։ Քնելուց առաջ սառը ջրով լոգանք ընդունելը ոչ միայն կլավացնի արյան շրջանառությունը, այլև կօգնի հարթ որովայն ունենալու հարցում։ Այն կօգնի արագացնել կալորիաների այրման գործընթացը։
4. Ճիշտ նախաճաշ։ Օրը ճիշտ նախաճաշով սկսելը չափազանց կարևոր է։ Նախաճաշին վարսակի փաթիլները կարող եք համադրել շոկոլադի, հատապտուղների, ընդեղենի, դարչինի հետ։ Դա կօգնի խթանել աղիների աշխատանքը։
5. Ընդհանուր առմամբ հարկավոր է մոռանալ որոշ մթերքների մասին։ Չինական խոհանոցում նատրիումը հիմնական բաղադրիչներից է, ինչի արդյունքում որովայնն ավելի ուռած տեսք կունենա։ Նույնը վերաբերում է մեքսիկական ճաշատեսակներին։
6. Առանց շաքարի մաստակ մի օգտագործեք։ Առանց շաքարի մաստակ պատրաստելու համար օգտագործվում են նյութեր, որոնք բավական դանդաղ են մշակման ենթարկվում։ Սա կարող է հանգեցնել որովայնի փքվածության, մետեորիզմի, դիարեայի։
7. Խուսափեք հացահատիկից պատրաստված բատոնների օգտագործումից։ Այս բատոնները լակտոզայի շիճուկ են պարունակում, որը որովայնի փքվածություն է առաջացնում։ Դրանց բաղադրիչների շարքում հաճախ հանդիպում են նաև սոյայի ծիլեր, որոնք մեծ քանակով գազերի արտադրման պատճառ են դառնում։ Մի մոռացեք նաև այն մասին, որ խոսքը վերամշակված մթերքի մասին է, ինչը նշանակում է, որ դրանցում մեծ քանակով կալորիաներ են պարունակվում։
8. Տանը պատրաստված սմուզի։ Խանութից գնված բոլոր սմուզիները քիմիական նյութեր են պարունակում, որոնց զրոյացնում են մյուս սննդարար նյութերի արդյունավետությունը։ Այնպես որ, լավագույն տարբերակը տան պայմաններում պատրաստված սմուզիներն են, որոնց պատրաստման համար կարող եք օգտագործել.
• սպանախ
• սերմերի տարբեր տեսակներ
• նշի կաթ
• կոկաոյի յուղ
• մրգեր։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը