Բաժիններ՝

Քեմբրիջի դուքս Ուիլյամն ավարտում է շտապ օգնության օդաչուի աշխատանքը. Telegraph

Քեմբրիջի դուքս Ուիլյամը, որը Մեծ Բրիտանիայի գահի հերթում երկրորդ ժառնագն է, հուլիսի 27-ին ավարտում է աշխատանքը որպես շտապ օգնության ուղղաթիռի օդաչու, որպեսզի կենտրոնանա պաշտոնական միջոցառումների ավելի լայն մասնակցության վրա Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու անունից: Այս մասին հաղորդել է Daily Telegraph թերթը:

Քեմբրիջի օդանավակայանում ավարտված հերթապահությունից հետո 35-ամյա արքայազնը լուսանկարվել է գործընկերների հետ, որոնց հետ 2015 թվականի մարտից աշխատել է այն ընկերությունում, որը պատասխանատու է Արեւելյան Անգլիայում անհետաձգելի բժշկական օգնության գործունեության համար: Ընկերության ուղղաթիռները տարեկան ավելի քան 1,5 հազար թռիչքներ են կատարում արտակարգ պատահարների պատճառով՝ ավտոմոբիլային վթարներից մինչեւ սրտի նոպաները: Ճանապարհի ժամանակը չի գերազանցում 25 րոպեն, իսկ վայրէջքի հարթակներ են դառնում ավտոկայանատեղերը, լողափերը, տնամերձ հողամասերը:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է Քեմբրիջի դուքսը, իր համար «մեծ պաիվ է թռչել Արեւելյան Անգլիայի օդային շտապ օգնության հետ: «Տակավին բանակում ծառայության ժամանակներից փորձ եմ ձեռք բերել այս գործում, որը կպահպանեմ ամբողջ կյանքումս,- ասել է Ուիլյամը:- Դա կարեւոր օժանդակություն կլինի իմ թագավորական աշխատանքում ապագայում տասնամյակների ընթացքում: Ես շատ ուրախ եմ, որ եղա պրոֆեսիոնալների թիմի, տաղանդավոր մարդկանց մի մասն, ովքեր ամեն օր կյանքեր են փրկում:

2014 թվականին Ուիլյամն արձակվել է Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի շարքերից, որտեղ ծառայում էր որպես որոնողական-փրկարարական ուղղաթիռի օդաչու, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս