Facebook-ի եռամսյակային շահույթը 71 տոկոսով աճել է
Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Facebook ընկերության զուտ շահույթն անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ աճել է 71 տոկոսով: Այս մասին ասված է հուլիսի 26-ին հրապարակված կորպորատիվ հաշվետվության մեջ։
Ինչպես հետեւում է փաստաթղթից, երեք ամսում, որոնք ավարտվել են 2017 թվականի հունիսի 30-ին, ընկերության զուտ շահույթը հասել է 3,9 միլիարդ դոլարի: 2016 թվականի երկրորդ եռամսյակում սույն ցուցանիշը կազմել է մոտավորապես 2,3 միլիարդ դոլար: Վերջին հաշվետու ժամանակամիջոցում ընդհանուր հասույթը գերազանցել է 9,3 միլիարդ դոլարը, մեծավ մասամբ, դա գովազդից եկամուտներն են: Այս արդյունքները գերազանցել են վերլուծաբանների սպասումները:
Ամբողջ աշխարհում Facebook-ի օգտատերերի թիվը գերազանցել է 2,01 միլիարդը: Խոսքը վերաբերում Է նրանց, ովքեր հունիսի ընթացքում թեկուզ մեկ անգամ մտել են սոցցանց: 2016 թվականի նույն ամսին առնվազն 1,71 միլիարդ մարդ է թեկուզ մեկ անգամ օգտվել Facebook-ից:
Ներկայումս մոտավորապես 1,32 միլիարդ մարդ Facebook է մտնում ամեն օր: 2016 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով՝ այդ օգտատերերի թիվը կազմել է 1,1 միլիարդ: Սոցիալական ցանցի ինչպես ամենամսյա, այնպես էլ ամենօրյա լսարանը, վերջին գնահատումներով՝ ցուցադրել է 17 տոկոսով աճ անցյալ տարվա ցուցանիշների համեմատությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: