Բաժիններ՝

Հայաստանի ազատ ոճային ըմբիշները 5 մեդալ են նվաճել ֆրանկոֆոնյան խաղերում

Կոտ դը Իվուարում ընթացող ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում ազատ ոճի հայ ըմբիշները նվաճել են 5 մեդալ:

Խաչատուր Պապիկյանը (70 կգ) դարձել է ոսկե մեդալակիր, Վարուժան Կոջոյանը (74 կգ) և Մխիթար Գրիգորյանը (57 կգ) նվաճել են արծաթե, իսկ Վաղինակ Մաթևոսյանը (65 կգ) և Աշոտ Վելիցյանը (61 կգ)՝ բրոնզե մեդալներ: Հուլիսի 24-ին մրցահարթակ դուրս կգա 86 կգ քաշային Մարզպետ Գալստյանը:

Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերին ՀՀ մարզական պատվիրակության կազմում հանդես կգա 15 մարզիկ՝ 4 ատլետ, 2 հեծանվորդ, 3 ձյուդոիստ և 6 ազատ ոճի ըմբիշ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31