Բաժիններ՝

Նորայր Ասլանյանը` «Ալաշկերտի» ֆուտբոլիստ

Կարճատև դադարից հետո մարզումները վերսկսած Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ևս մեկ համալրում ունի: «Ալաշկերտ» մարզադաշտում կայացած մարզումից հետո ակումբի ղեկավարությունը 3 տարվա պայմանագիր ստորագրեց հարձակվողական ոճի կիսապաշտպան Նորայր Ասլանյանի հետ, ով առավելապես հանդես է գալիս եզրերում:

26-ամյա ֆուտբոլիստը 8 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում և հանդիսանում է հավաքականի թեկնածու:

Մինչև «Ալաշկերտ» տեղափոխվելը Նորայր Ասլանյանը հանդես է եկել Հոլանդիայում` պաշտպանելով տեղի «Գրոնինգեն», «Զվոլլե», «Էմմեն», «Վիլեմ II», «Ալմերե Սիթի» և «Տելստար» ակումբների գույները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս