Թուրքիայում հարձակվել են զինվորականների վրա. կա զոհ և վիրավորներ
Թուրքիայի Սիիրթ (Սղերթ) նահանգում անհայտ անձինք հարձակվել են քաղաքացիական փոխադրող մեքենայի վրա, որում զինվորականներ են եղել: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Հարձակման հետևանքով մեկ զինվոր մահացել է, իսկ երկուսը վիրավորվել են:
Դեռևս հայտնի չէ, թե ով է եղել հարձակման պատասխանատուն: Թուրքական լրատվամիջոցները կատարվածը որակել են որպես ահաբեկչություն:
Սիիրթում իրավապահ մարմինները գործողություններ են սկսել հարձակումն իրականացրածներին հայտնաբերելու ուղղությամբ: