Բաժիններ՝

Արցախի գաթա. լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ

Թթխմոր

1. Չոր խմորիչ – 5 գ
2. Ջուր – 100 մլ
3. Ալյուր – 1 բաժակ

Խմոր

1. Հալեցրած կարագ – 100 գ
2. Շաքարավազ – 100 գ
3. Ձու – 1 հատ
4. Աղ – 1/4 թ/գ
5. Ալյուր – 2.5 բաժակ

Միջուկ

1. Հալեցրած կարագ – 200 գ
2. Շաքարի փոշի – 150 գ
3. Ալյուր – 2 բաժակ

Պատելու համար

1. Կարագ – 50 գ
2. Ձվի դեղնուց – 1 հատ

Պատրաստման եղանակը

1. Թթխմոր: Գոլ ջրի մեջ խառնել խմորիչը, լցնել մաղած ալյուրը և թթխմոր հունցել: Դնել այն տաք տեղում մոտ 30 րոպե:

2. Խմոր: Հալեցնել կարագը, թողնել մի փոքր սառչի: Ձուն շաքարավազի հետ մի փոքր հարել, ավելացնել կարագի մեջ, ավելացնել աղը և լավ խառնել: Թթխմորի մեջ ավելացնել ձուն՝ խառնած շաքարավազի և կարագի հետ և խառնելով՝ աստիճանաբար լցնել ալյուրը: Խմորը պետք է ստացվի միջին պնդության, բայց ոչ շատ պինդ: Խմորը դնել տաք տեղում, որպեսզի այն մեծանա մոտ 2 անգամ:

3. Միջուկ: Կարագը, շաքարի փոշին և ալյուրը վերածել փշուրի: Միջուկը բաժանել 6 հավասար մասերի:

4. Գաթաների ձևավորում: Խմորը բաժանել 6 հավասար մասերի: Գրտնակել 0.5 սմ հաստության շրջանների, վրան հալած կարագ քսել: Կենտրոնում դնել միջուկը:

5. Բարձրացնելով գաթայի եզրերը՝ միացնել իրար և ամրացնել:

6. Շուռ տալ կարով ներքև և գրտնակել 1.5 սմ հաստության շրջանի: Դնել տապակին: Պատառաքաղով վրան զարդեր և անցքեր անել, ձվի դեղնուց քսել:

7. 30 րոպե թխել 180 աստիճան ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս