Բաժիններ՝

Հրդեհ` «Մալաթիա» տոնավաճառի մոտ

Հուլիսի 23-ին, ժամը 08:36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Մալաթիա» սննդամթերքի տոնավաճառի մոտակայքում գտնվող տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հովնաթանի փողոցի տներից մեկին կից շինությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:01-ին, մարվել՝ 09:07-ին:

Այրվել է շինության փայտե կառուցատարրերից մոտ 3 քմ հատված և 1 ծառ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս