Բաժիններ՝

«Եթե Նեյմարի տեղափոխությունը շշուկ չէ, ապա՝ փֆֆֆֆ». Յուրգեն Կլոպ

222 մլն եվրո ֆուտբոլիստի համա՞ր. դա ինչ որ այլմոլորակային բան է:

Հեր Յուրգենն իրեն բնորոշ ոճով պատասխանել է բրազիլացի հարձակվողի՝ ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին հարցին:

«Շուրջը շատ շշուկներ կան: Եթե Նեյմարի տեղափոխությունը շշուկ չէ, ապա՝ փֆֆֆֆ: Դա ինչ-որ ավելին է, քան հաջորդ մակարդակը: Դա ռեալ ինչ-որ բան է՝ ոչ այս մոլորակից:

Լո՞ւրջ: 222 մլն եվրո՞: Չեմ կարող հավատալ, որ նման բան տեղի կունենա: Բայց եթե տեղի ունենա, ապա կփոխի ընդհանրապես ամեն ինչ»,- Կլոպին է մեջբերում Liverpool Echo-ն:

Ըստ մի շարք ԶԼՄ-ների տվյալների՝ Նեյմարը համաձայնվել է տեղափոխվել ՊՍԺ: Փարիզյան ակումբը պատրաստ է «Բարսելոնային» վճարել հրաժարագնի ամբողջ գումարը՝ 222 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս