Բաժիններ՝

Հայ ըմբիշները երկու բրոնզե մեդալ են նվաճել Սուրդլիմպիկ խաղերում

Հունահռոմեական ոճի երկու հայ ըմբիշներ Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերում դարձել են բրոնզե մեդալակիրներ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Պատվո հարթակին են կանգնել Ժորա Գրիգորյանը (71 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (81 կգ):

Հիշեցնենք` ավելի վաղ ձյուդոիստ Ռոբերտ Գևորգյանը 60 կգ քաշային կարգում դարձել էր արծաթե մեդալակիր:

Թուրքիայում Հայաստանի հավաքականը ներկայացված է տասն ըմբիշով և երկու ձյուդոիստով:

Լսողության խնդիրներ ունեցողների մարզական Սուրդլիմպիկ խաղերին մասնակցում են 90 երկրների մարզիկներ:Թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցնում Է 16-րդ տեղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս