Բաժիններ՝

Մահվան ելքով վրաերթ Երևանում. «Վերնիսաժ»-ի դիմաց 45-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 45-ամյա Համլետ Աբրոյանը իր վարած Mercedes մակնիշի 47 TR 777 համարանիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում ՝ «Վերնիսաժ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով փողոցը հատել է հետիոտնի համար չնախատեսված վայրով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, կանչել է շտապօգնություն, սակայն պարզվել է, որ հետիոտնը տեղում մահացել է։

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Արա Հովակիմյանի գլխավորությամբ: Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս