
Գյումրեցի արհեստավորի ընտանիքի 11-րդ զավակը

Tsayg.am-ը գրում է. Գյումրեցի Խաչատրյանների ընտանիքում 11-րդ երեխան է լույս աշխարհ եկել: Ընտանիքում փոքրիկ Դավիթը 6-րդ տղան է: Ծնվել է 3 կգ 600 գրամ քաշով: 11-րդ երեխայի ծնվելու առիթով բազմազավակ մայրը ստացել է նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Մարզպետն անձամբ է տեսակցության եկել ծննդկանին ու փոքրիկին: