Բաժիններ՝

11 փաստ այն մասին, թե ինչով է օգտակար դառը շոկոլադը

Budetezdorovy.ru-ն գրում է, որ դառը շոկոլադը զարմանալի ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա։ 11 փաստ՝ դառը շոկոլադի օգտակար հատկությունների մասին։

1. Երիտասարդացնում է։ Դառը շոկոլադը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են բջիջների լուրջ վնասման դեմ, ինչն առաջանում է վնասակար նյութերի ազդեցության և ծերացման գործընթացի հետևանքով։

2. Գեղեցկացնում է կազմվածքը։ Դառը շոկոլադ խորհուրդ է տրվում օգտագործել նաև նրանց, ովքեր պայքարում են ավելորդ կիլոգրամների դեմ։

3. Նպաստում է սրտի առողջությանը։ Դառը շոկոլադը կարող է օգնել վերահսկել արյան ճնշումը և լավացնել արյան շրջանառությունը՝ նվազեցնելով արյան մակարդուկների առաջացման հավանականությունը։

Կարդացեք նաև

4. Լավացնում է տրամադրությունը։ Դառը շոկոլադի օգտագործումը կօգնի ավելի հանգիստ զգալ և կենտրոնացած լինել։

5. Անհրաժեշտ վիտամիններ է պարունակում։ Դառը շոկոլադը վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, որոնք հարկավոր են առողջության պահպանման համար։ Այն պարունակում է կալիում, մագնեզիում, երկաթ, պղինձ։

6. Օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը։ Դառը շոկոլադի պարբերական օգտագործումը կարող է արյան մեջ իջեցնել խոլեստերինի մակարդակը։

7. Հանգստացնում է հազը։ Դառը շոկոլադից պատրաստված մեկ բաժակ տաք շոկոլադը կօգնի հանգստացնել հազը։ Այն առավել համեղ դարձնելու համար մի փոքր կաթ, մանրացված նուշ կամ դարչին ավելացրեք։

8. Վերահսկում է արյան ճնշումը։ Դառը շոկոլադը ֆլավոնոիդներ է պարունակում, որոնք օգնում են հանգստացնել արյունատար անոթները, և վերահսկում է արյան ճնշումը։

9. Օգնում է սթրեսի դեմ պայքարում։ Մեծ քանակով հանքանյութերի, հատկապես՝ մագնեզիումի պարունակության շնորհիվ, դառը շոկոլադն օգնում է ազատվել սթրեսից, լավացնել տրամադրությունը։

10. Պաշտպանում է մաշկը։ Ֆլավոնոիդները մաշկը պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից։

11. Հանգստացնում է ցավը։ Դառը շոկոլադը կարող է օգնել թեթևացնել ցավը և հանգստացնել մարմինը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս