
«Ակումբը չի վաճառի իր առաջատարներին նույնիսկ 100 մլն եվրոյով». «Լեյպցիգի» մարզական տնօրեն

Գերմանիայի երկրորդ ակումբին փողը չի հետաքրքրում:
«Լեյպցիգի» մարզական տնօրեն Ռալֆ Ռանգնիկը պատմել է ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին:
«Մենք չունենք ֆուտբոլիստներ, որոնց պայմանագրերում հրաժարագին նշված լինի: Մենք չենք վաճառի առաջատրաներին: Բազում հաղորդագրություններ կան թվերի և այն մասին, որ մենք պատրաստ ենք ինչ-որ մեկին վաճառել: Բայց դա սուտ տեղեկություն է: Մենք չենք վաճառի, եթե նույնիսկ առաջարկեն 100 մլն եվրո»,- հայտարարել է Ռանգնիկը Goal-ին:
«Լեյպցիգ» գրավեց երկրորդ տեղը Բունդեսլիգայում դեբյուտային մրցաշրջանում: «Ցլերի» ֆուտբոլիստների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Անգլիայի թոփ ակումբները և «Բավարիան»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը