Արդշինբանկը տրամադրում է լայն հնարավորություններ աշխատավարձային քարտապաններին

Արդշինբանկը շարունակաբար ընդլայնում է իր կողմից թողարկվող վճարային քարտերի հնարավորությունները՝ առաջարկելով հաճախորդներին օգտվել քարտային ծառայություններից և աշխատավարձային քարտապաններին հասանելի բազմաթիվ արտոնություններից: Այս մասին հայտարարել է Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը: Նա նշել է, որ աշխատավարձային քարտերը հանդիսանում են Բանկի քարտային բիզնեսի կարևոր բաղադրիչը, որոնց զարգացման հիմնական ուղղությունը ժամանակակից, պարզ և հարմար ծառայությունների ընդլայնումն է:

«Արդշնբանկը, լինելով Հայաստանի խոշոր և առաջատար բանկերից մեկը, մշտապես հանդես է գալիս մրցակցային և հաճախորդների համար առավելագույնս հարմար առաջարկներով: Աշխատավարձային քարտերն ասվածի վառ ապացույցն են, քանի որ դրանք հնարավորություն են ընձեռում ստանալ առավելագույնը ամսական աշխատավարձի 10-ապատիկ չափով և մինչև 10 տարի առավելագույն մարման ժամկետով վարկային գիծ, ավանդի արտոնյալ պայմաններ, տեղափոխել այլ բանկում սպասարկվող վարկերը և վարկային գծերը, անվճար ապահովագրություն դժբախտ պատահարներից և զեղչեր տարբեր ծառայություններից: Մենք շարունակելու ենք ընդլայնել առաջարկվող ծառայությունների ցանկը, որպեսզի մեր հաճախորդներից յուրաքանչյուրը ստանա բանկային տարբեր ծառայություններց լավագույն առաջարկները մեկ փաթեթի միջոցով և վայելի սպասված աշխատավարձի անսպասելի հնարավորությունները»,- նշեց Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:  

Միջինում, Բանկը վարկի տրամադրման մասին որոշումը  կայացնում է 10 րոպեի ընթացքում, իսկ վարկը տրամադրվում է 1-2 օրվա ընթացքում: Բացի այդ, յուրաքանչյուր աշխատավարձային նախագծի մասնակից կարող է Բանկի բանկոմատներից անվճար կանխիկացնել դրամական միջոցներ, մարել վարկեր, ներդնել ավանդներ, վճարել բջջային, ինտերնետի և այլ հանրային ծառայությունների համար, այլ կերպ ասած`, օգտվելով այս քարտից` մեր յուրաքանչյուր հաճախորդ ձեռք է բերում առավել ընդլայնված ծառայությունների ցանկ: Աշխատավարձային քարտերի մեծ առավելությունը նաև այն է, որ դրանց մեծ մասը կարող է կիրառվել նաև արտերկրում, աշխարհի գրեթե բոլոր երկրներում, քանի որ Բանկն ունի հնարավորություն թողարկելու տարբեր միջազգային վճարային համակարգերի քարտեր»:

Արմեն Գասպարյանը խոսեց նաև «Արձակուրդային Արդշինբանկից» ակցիայի մասին, որում կարող են ներգրավվել Բանկի աշխատավարձային նախագծերի բոլոր մասնակիցները: Ակցիայի շրջանակում, յուրաքանչյուր աշխատավարձային նախագծի մասնակից, ով վերջին 8 ամիսների ընթացքում չի եղել արձակուրդում և պատրաստվում է գնալ արձակուրդ ոչ պակաս քան 20 օր, և միաժամանակ վերջինիս աշխատավարձային քարտից կատարված անկանխիկ վճարումներն այդ ժամանակահատվածում կազմել են իր աշխատավարձի ավելի քան 30%-ը, ապա Բանկը վերադարձնում է քարտապանին վերջին 8 ամիսներից մեկի ընթացքում կատարված անկանխիկ վճարումների գումարը: Այս ամենն, ի վերջո, ուղղված է հասարակության մեջ անկանխիկ վճարումների խթանմանը, որը շուկան դարձնում է ավելի թափանցիկ և կարևոր գործոն է հանդիսանում ոլորտի հետագա զարգացման  գործում»:

Կարդացեք նաև

Արդշինբանկի կողմից մատուցվող ծառայությունների և դրանց պայմանների մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.ardshinbank.am, զանգահարելով (012) 22 22 22 հեռախոսահամարին կամ օգտվել «Հետզանգի պատվեր ծառայությունից»:

***

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշորագույն բանկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:

«Արդշինբանկ» ՓԲԸ

Տեսանյութեր

Լրահոս