ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցրել է ավտովարկերի տոկոսադրույքները

ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել ավտոմեքենաներ ավելի մատչելի, առաջարկելով նվազեցված տոկոսադրույքներով ավտովարկեր։

Այսուհետ Բանկի հաճախորդները կկարողանան ձևակերպել ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայի ավտոմեքենաների ձեռք բերման վարկեր՝ սկսած 14 %-ից։ Բանկը նաև տրամադրում է շուկայում աննախադեպ հնարավորություն՝ արդեն ներմուծված ավտոմեքենաների վարկավորում, որոնք ներկրվել են ՀՀ ավտովարկի հայտի ներկայացումից առաջ 30 օրվա ընթացքում։

Ավտովարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով․

  • Նվազագույն տոկոսադրույք՝ 14%;
  • Վարկի մարման ժամկետ՝ մինչև 5 տարի;
  • Գումար՝ 500 հազարից մինչև 24 մլն ՀՀ դրամ;
  • Կանխավճար՝ սկսած 20%-ից;
  • Ավտոմեքենայի արտադրման առավելագույն ժամկետը՝ 10 տարի։

Բանկն իր հաճախորդներին առաջարկում է ավտովարկավորման ձևակերպման հետևյալ ակնհայտ առավելությունները․

Կարդացեք նաև

  • Հայտ ներկայացնելու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ (անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ (հանրային ծառայությունների համարանիշ), իսկ եկամտի մասին տեղեկանքը պահանջվում է միայն այն դեպքում, երբ հաճախորդը չի ստանում ՎՏԲ-Հայաստան Բանկում։
  • Հայտով նախնական որոշումը ընդունվում է նվազաույն ժամկետներում․ առաջնային շուկայի դեպքում՝ մինչև 5 ժամ, իսկ երկրորդային շուկայի դեպքում՝ մինչև 2 աշխատանքային օր։
  • Ավտոմեքենայի գնահատման համար անհրաժեշտ չէ օգտվել անկախ գնահատող ընկերության ծառայություններից։ Բանկն անվճար անցկացնում է ավտոմեքենայի գնահատումը։
  • Վարկի ողջ ընթացքում Բանկի կողմից իրականցվում է վարկառուի և ավտոմեքենայի ապահովագրություն։

Վարկ ստանալու համար կարող են դիմել 23 տարեկանը լրացած ՀՀ ռեզիդենտ-ֆիզիկական անձիք։

Տեսանյութեր

Լրահոս