Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները հրապարակված են. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում հրապարակված են նոյեմբերի 16-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով անցկացվող ավագանու ընտրություններին մասնակցող ընտրողների վերջնական ցուցակները՝ որոնման և բեռնման հնարավորությամբ։

Որոնման հնարավորությամբ ցուցակները պարունակում են հետևյալ տեղեկատվությունը՝

ընտրողի անհատական տվյալներ,

հաշվառման հասցե,

քվեարկության օր,

քվեարկության ժամանակ,

ընտրողի ընտրական տեղամասի համար,

և տեղամասային կենտրոնի հասցե:

Ուշադրություն, եթե Ձեր անունը չեք գտել ընտրողների ցուցակներում, ապա նոյեմբերի 11-ից մինչև քվեարկության օրվա ավարտը կարող եք մոտենալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակ համապատասխան տեղեկանք ստանալու համար, որպեսզի ընդգրկվեք քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցուցակներում։

Ընտրելու իրավունք ունեցող անձինք ընտրացուցակներում կարող են որոնել իրենց տվյալները՝ մուտք գործելով ՆԳ նախարարության պաշտոնական կայքի «Ընտրություններ» բաժին կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՏԻՄ 16․11․25 ընտրողների ռեգիստր և ընտրողների ցուցակներ բաժիններ:

Տեսանյութեր

Լրահոս