Բաժիններ՝

Վլադիմիր Պուտին. աշխարհի ամենահարուստ մարդը

Ասում են՝ գումարը հավասար է իշխանության, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ մեծ իշխանություն ունի։ Բայց որքա՞ն գումար ունի նա։ Նա այդ մասին չի խոսում։ Fortune.com-ը գրում է, որ ԱԱԾ նախկին գործակալի անձնական կարողությունը գրեթե անհնար է գաղտնազերծել։ Այն դեպքում, երբ նրա քաղաքական մոտիվացիաներն ամբողջ աշխարհի դիտարկման կենտրոնում են, Պուտինի կարողությունը բացահայտելու պայքարը ցույց է տալիս թաքնված ուղիները, որոնց նա տիրապետում է Ռուսաստանի տարածքում։

Ի՞նչ գիտեք դրա մասին։ Կրեմլի նախկին խորհրդատու Ստանիսլավ Բելկովսկին 2007թ. հայտարարեց, որ Պուտինը նվազագույնը 40 միլիարդ ունեցվածք ունի. թիվ, որի շնորհիվ նա կգլխավորեր Forbes ամսագրի՝ աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի տասնյակը։ Կրեմլին մոտ կանգնած աղբյուրն իր գնահատականը հիմնավորել էր որոշ ընկերություններում նրա ունեցած բաժնեմասերի վրա, հիմնականում նավթի ոլորտում։

Նա նշել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը տիրապետում է «Սուրգութնեվթգազի» 37 տոկոս, «Գազպրոմ» ընկերության 4.5 տոկոս բաժնետոմսերին և սեփական տարածքների՝ «Գունվոր» ընկերությունում։ «Նվազագույնը 40 միլիարդ դոլար։ Առավելագույնն իմանալ չենք կարող։ Ես կասկածում եմ, որ նա որոշ բիզնեսներ ունի, որոնց մասին ես ոչինչ չգիտեմ»,- Guardian-ին պատմել էր նա։ «Գունվոր» ընկերության հետ Պուտինին կապել է նաև ամերիկյան կառավարությունը։ «Պուտինը ներդրումներ ունի «Գունվոր» ընկերությունում և կարող է մուտք ունենալ դրա ֆոնդերին»,- ասված էր ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ 2014թ. հայտարարության մեջ։ «Գունվոր» ընկերությունը, որը 2012թ. 93 միլիարդ դոլար եկամուտ է ունեցել, հերքում է, որ Պուտինը երբևէ ընկերությունում սեփականություն է ունեցել։ Հետագայում՝ 2012թ., Բելկովսկին իր գնահատականը բարձրացրեց մինչև 70 միլիարդի՝ հիմնվելով «կորպորացիաներում գաղտնի աղբյուրների» տեղեկատվության վրա։

Դա Պուտինին բավական կմոտեցներ Բիլ Գեյթսի ցուցանիշին, ով, Bloomberg-ի գնահատմամբ, աշխարհի ամենահարուստ մարդն է՝ 84 միլիարդ դոլար կարողությամբ։ Մեկ այլ՝ ավելի քիչ վստահելի աղբյուր նշում է, որ Պուտինի իրական կարողությունը կարող է 200 միլիարդ դոլարից ավելի լինել։ Պուտինը հարստության տեսանելի աղբյուրներ ունի։ Նրան պատկանող շինությունների շարքում նշվում է նաև Սև ծովի ափին գտնվող պալատը, որի արժեքը 1 միլիարդ դոլար է։ Սերգեյ Կոլեսնիկովի խոսքով՝ պալատն անձնապես կառուցվել է Պուտինի համար, բայց վճարվել է ռուս օլիգարխների կողմից ստեղծված ֆոնդի կողմից։

Նրան վերագրվող այս սխեման ենթադրում է համակարգ, որում Կրեմլի իշխանությունը Պոտինին հնարավարություն է տալիս տիրապետել ոչ միայն երկրի կարողության, այլև Ռուսաստանի ամենահարուստ օլիգարխների անձնական հաշիվներին։ Եվ, եթե շշուկները համապատասխանում են իրականությանը, Սև ծովի ափին գտնվող առանձնատունը միակը չէ։ Նա 20 առանձնատան, 4 զբոսանավի, 58 ինքնաթիռի և 400.000 ֆունտ ստեռլինգ ընդհանուր արժողությամբ ժամացույցների սեփականատեր է։ «Ես ամենահարուստն եմ ոչ միայն՝ Եվրոպայում, այլև՝ ամբողջ աշխարհում։ Ես էմոցիաներ եմ կուտակում։ Ես հարուստ եմ նրանով, որ Ռուսաստանի բնակչությունը երկու անգամ ինձ է վստահել այնպիսի հզոր երկրի ղեկավարումը, ինչպիսին Ռուսաստանն է։ Ես հավատացած եմ՝ դա իմ ամենամեծ կարողությունն է»,- մի առիթով ասել է Վլադիմիր Պուտինը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս