Բաժիններ՝

«Ռունիին անհրաժեշտ է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», եթե նա ուզում է խաղալ բարձր մակարդակում». Գարի Նևիլ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը վստահություն է հայտնել այն մասին, որ թիմի հարձակվող Ուեյն Ռունիի համար հիմա ամենահամապատասխան պահն է՝ ակումբային գրանցումը փոխելու համար:

«Դուք կարող եք հույս ունենալ, որ Ռունին կմնա, բայց այս մրցաշրջանում նա շատ քիչ էր խաղաժամանակ ստանում: Նա ուզում է ավելի հաճախ դաշտ դուրս գալ և խաղալ մեծ խաղերում:

Հնարավոր է՝ նա գտնվում է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու ճանապարհին: Կարելի է խոսել այն մասին, որ հիմա ակումբը փոխելու ժամանակն է: Նա ստիպված կլինի փոխել թիմը, եթե ուզում է շարունակել հանդես գալ բարձր մակարդակում»,- ասել է Նևիլը:

Հիշեցնենք, որ Ռունին մանկունյանցիների կազմում հանդես է գալիս 2004 թվականից:

2016-17թթ. մրցաշրջանում հարձակվողը «Կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 38 խաղ, խփել է 8 գնդակ և կատարել է 8 փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031