
Միշել Տեր Զաքարյանը պայմանագիր է կնքել «Մոնպելյե»-ի հետ

Հայազգի մարզիչ Միշել Տեր Զաքարյանը պայմանագիր է կնքել ֆրանսիական «Մոնպելյե» ակումբի հետ: Տեր Զաքարյանի հետ ակումբին են միացել նաև նրա մարզչական շտաբի անդամները, ովքեր նրա հետ աշխատում էին նաև «Ռեյմս»ում: Վերջինս նրա գլխավորությամբ Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում զբաղեցրել է 6րդ հորիզոնականը:
«Մոնպելյե»-ն Ֆրանսիայի բարձրագույն խմբի արդեն ավարտված առաջնությունն ավարտել է 15-րդ տեղում:
Տեր Զաքարյանը ծնվել է 1963 թվականի փետրվարի 18-ին Երևանում: Որպես ֆուտբոլիստ 1980-1988 թվականներին հանդես է եկել ֆրանսիական «Նանտ»-ում, 1988-1997 թթ.-ին՝ «Մոնպելյե»-ում:
Մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է «Նանտ»-ը, «Կլերմոն»-ը և «Ռեյմս»-ը:
Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 5 հանդիպում: