«Առաջիկա 5 օրերի ընթացքում եղանակը չի փոխվի». Գագիկ Սուրենյան

Պտտահողմի վտանգ մեզ մոտ չկա։ 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Հիշեցնենք, որ  իր ֆեյսբուքյան էջում Սուրենյանը երեկ գրել էր. «Ամպի հիմքը 2000մ, գագաթը 16000մ բարձրության վրա, ամպի գագաթին ջերմաստիճանը -55 աստիճան, ուղղահայաց հզորությունը 14000մ : Մի փոքր էլ զարգացում և պտտահողմի ձևավորումը պատրաստ էր, լավ պրծանք….»։

Ինչ վերաբերում է եղանակային պայմանների փոփոխությանը՝ նա հետևյալն ասաց.

«Առաջիկա 5 օրերի ընթացքում եղանակը չի փոխվի, նույն եղանակային պայմանները կպահպանվեն (անձրև, քամի)։ Կարկուտի վտանգ մարզերում կա, մարզերը չենք առանձնացրել, որովհետև կարկուտն անկանխատեսելի է տեղում»։

Կարդացեք նաև

Հարցին, իսկ 5 օր անց եղանակը կտաքանա՞, ի՞նչ է սպասվում, նա այսպես պատասխանեց. «Դեռ հայտնի չէ՝ 5 օրից եղանակը կտաքանա՞, թե՞ ոչ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031