Բաժիններ՝

H&M-ը երեխաներին ու չափահասներին հագուստ կհագցնի թափոններից

Շվեդական H&M առեւտրանիշը թողարկել է հագուստի Conscious Exclusive հավաքածուն հատուկ դեպքերի համար: Այս մասի հաղորդում է բրենդի մամուլի տեղեկագիրը: Շարքում տեղ են գտել շորեր կարված էկոլոգիական կտորներից, որոնց թվում են Bionic-ը՝ փափուկ պոլիէսթերը, ամբողջովին պատրաստված առափնյա գոտու թափոններից հավաքված պլաստիկից:

«Այս տարի H&M-ի Conscious Exclusive հավաքածուն ստեղծելիս մենք մտածել ենք ոչ միայն այն մասին, թե ինչ տեսք կունենան մեր իրերը, այլեւ այն մասին, թե ինչ շոշափողական եւ հոտառական զգացողություններ են դրանք առաջացնում: Այս հավաքածուն ազդում է մեր բոլոր զգայարանների վրա եւ բավարարում Է շրջակա միջավայրի մասին հոգ տանելու մեր ցանկությունը՝ ինչ էլ որ մենք անելու լինենք»,- մեկնաբանել է գաղափարը H&M-ի դիզայնի ուղղության ղեկավար եւ ստեղծագործական տնօրեն Պեռնիլա Վոլֆարտը:

Աքսեսուարների թվում են ցանցկեն պայուսակը եւ վառ ականջօղերը, որոնք ամբողջությամբ պատրաստված են առափնյա գոտուց հավաքված վերամշակված ապակուց եւ պլաստիկից:

H&M-ը կանանց, տղամարդկանց եւ մանկական հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների արտադրող եւ վաճառող է մասս-մարկետի, ինչպես նաեւ ապրանքներ տան համար սեգմենտում: Ընկերությունը հիմնվել է 1947 թվականին Շվեդիայում, կենտրոնակայանը գտնվում է Ստոկհոլմում: 2004 թվականից համատեղ սահմանափակ հավաքածուներ է ստեղծում հայտնի դիզայներների եւ նորաձեւության տների, այդ թվում՝ Կառլ Լագերֆելդի, Ստելլա Մաքարթնիի, Viktor & Rolf-ի, Ռոբերտո Կավալլիի եւ ուրիշների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս