Իրաքում ՀՀ դեսպանը «Կադիլակ» է գնել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը նախորդ տարի 7 հազար ԱՄՆ դոլարով «CADILLAC DE VILLE 7.0» մակնիշի ավտոմեքենա է գնել: Այդ մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:

Դեսպանի դրամական միջոցները նախորդ տարի փոքր–ինչ ավելացել են: Եթե տարեսկզբին նա ունեցել է 8 հազար 322 եվրո, ապա արդեն տարեվերջին՝ 17 հազար 200 եվրո: Տարեկան եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից ու կազմել 44 հազար եվրո:

Կինը՝ Աննա Հաջի-Հակոբյանը, հայտարարագրել է 10 հազար ամերիկյան դոլար փոխառություններ և 30 հազար եվրո դրամական միջոցներ: Տարեկան եկամուտները ստացվել են 1 միլիոն 993 հազար դրամ աշխատավարձից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031