
«Ես լսեցի Պիկեին, քանի որ պետք է լսենք մեր նախագահին». Ռակիտիչ

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն ակումբի կազմում 319 խաղ անցկացնելուց հետո խփեց իր առաջին գնդակը:
«Օսասունայի» հետ խաղում 11-մետրանոցի իրացումը Մասկերանոյին զիջեց Իվան Ռակիտիչը: Խաղավարտին Ռակիտիչը պատմել է, որ Պիկեն է ասել, որ ինքը զիջի գնդակը:
«Ես լսեցի Պիկեին, քանի որ պետք է լսենք մեր նախագահին:Նրա գաղափարն ինձ շատ դուր եկավ: Մինչև նրա ասելը, ես շատ էի ցանկանում իրացնել հարվածը, սակայն Մասկերանոն շատ արժանի էր»,- նշել է խորվաթ ֆուտբոլիստը:
Ռակիտիչը նշել է նաև, որ կատալոնական ակումբը յուրաքանչյուր խաղին պետք է մոտենա եզրափակչի նման, քանի որ յուրաքանչյուր միավոր շատ կարևոր է:
Սիրարփի Աղաբաբյան