«Ռեալի» նախագահի ընտրություններից առաջ Պերեսը ցանկանում է աստղային տրանսֆեր կատարել
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է գալիք ամռանը կատարել աստղային ֆուտբոլիստի տրանսֆեր: Ինչպես գրում է Goal-ը, 70-ամյա Պերեսը մտադիր է տպավորել «սերուցքայինների» երկրպագուներին ակումբի նախագահի ընտրություններից առաջ, որը տեղի է ունենում 4 տարին մեկ:
2013 թվականին Պերեսը «Ռեալի» նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո կատարեց Գարեթ Բեյլի տրանսֆերը 100 մլն եվրոյով, իսկ դրանից առաջ 4 տարիների ընթացքում թիմ էր բերել Կրիշտիանու Ռոնալդուին, Կակային, Խաբի Ալոնսոյին և Քարիմ Բենզեմային:
Հաղորդվում է, որ Պերեսի ամառային տրանսֆերային պատուհանի ցուցակը գլխավորում են հարձակվողներ Անտուան Գրիզմանը («Ատլետիկո») և Կիլիան Մբապեն («Մոնակո»), ինչպես նաև «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը: Անկախ այն բանից, կունենա արդյոք Պերեսը մրցակիցներ «Ռեալի» նախագահի ընտրություններում, նա ակումբում ուզում է տեսնել նոր աստղի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը